AM
18 December 2009 - 08:45 AMT

Գիա Ղազանչյան. «Հատիսը» հաղթեց լավ պաշտպանության շնորհիվ

Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբը վերջին խաղն է անցկացրել 2009-2010թթ. Եվրոպայի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի խմբային փուլում եւ երկրորդ տեղն է գրավել F խմբում: «Հատիս» խումբը հաղթեց Թուրքիայի «Բեշիկթաշին» 78:74 հաշվով:

«Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը խաղից հետո շնորհավորեց բոլորին հաղթանակի առթիվ: «Առաջին հերթին ցանկանում են շնորհավորել ողջ Հայաստանին: Մեզ շատ օգնեցին մեր երկրպագուները, նրանց էլ շատ շնորհակալ ենք: Մենք առաջատար էինք ողջ խաղի ընթացքում եւ կարողացանք հաղթել»,-ասել է Ղազանչյանը:

Ըստ «Հատիսի» մարզչի, նրա սաները հաղթեցին լավ պաշտպանության շնորհիվ, քանի որ հարձակվողները հաճախ էին սխալվում:

Իր հաջորդ խաղը «Հատիսը» եզրափակչի 1/16-ում կանցկացնի Ռուսաստանի «Նադեժդայի» հետ 2010 թվականի հունվարի 7-ին: «Թիմը կփոխվի, մենք ձեռք կբերենք նոր խաղացողների, սակայան, անշուշտ, մեր հիմնական խաղացողները կմնան թիմում»,-ասել է «Հատիսի» մարզիչը: