AM
18 December 2009 - 11:01 AMT

Քարամյան եղբայրների թիմը` ռումինական «Տիմիշոարան» իր միակ հաղթանակն է տարել Եվրոպայի լիգայի խմբային փուլում

Ռումինական «Տիմիշոարան», որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ Արման ու Արտավազդ Քարամյանները, Եվրոպայի լիգայի խմբային փուլում հաղթել է Զագրեբի «Դինամոյին» 2:1 հաշվով: Սակայն առաջին հաղթանակը A խմբում հյուրերին ոչինչ չտվեց` նրանք 4-րդ տեղում են 5 միավորով:

Խաղի բոլոր գոլերը խփել են «Տիմիշոարայի» ֆուտբոլիստները, 67-րդ եւ 84-րդ րոպեներին աչքի ընկան հարձակվողներ Գեորգե Բուկուրն ու Դորին Գոգան, իսկ 80-րդ րոպեին գնդակն իր դարպասն ուղղարկեց պաշտպան Քրիստիան Սկուտարուն:

A խմբից ուղեգրեր են նվաճել Բելգիայի «Անդերլեհտը» եւ Հոլանդիայի «Այաքսը»: