AM
12 February 2002 - 18:38 AMT

ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ՊՐԱԳԱՅԻ ՄԻՋԵՒ ԿՍՏԵՂԾՎԻ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա ապրիլի 22-ից Երեւանի եւ Պրագայի միջեւ կստեղծվի օդային հաղորդակցություն: Այդ մասին պայմանագիրը ստորագրվել է օրերս Չեխիայի տրանսպորտի եւ կապի նախարարությունում: Պրագա-Երեւան-Պրագա երթուղին կիրագործվի «Չեխական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներով` շաբաթական մեկ անգամ: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում երթուղիների թիվը կդառնա շաբաթական չորս անգամ: Փորձագետների կարծիքով, Պրագան կդառնա հարմար տարանցիկ կետ Ամերիկա մեկնող ուղեւորների համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: