AM
22 December 2009 - 08:11 AMT

Սերդարն ու Վիանին չեն խաղա «Հատիսի» կազմում

Ինչպես հաղորդում է «Հատիս» բասկետբոլի ակումբի պաշտոնական կայքէջը, ակումբի կազմում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ձմեռային արձակուրդներից հետո երեւանյան ակումբի կազմում հանդես չեն գա լեգիոներները ԱՄՆ-ից ու Խորվաթիայից` Ջուլիան Վիանին ու Իվա Սերդարը: Երկու բասկետբոլիստուհիների պայմանագրերն ակումբի հետ ավարտվել են:

Այժմ «Հատիսի» ղեկավարությունը նրանց փոխարինողների է որոնում:

Դեկտեմբերի 17-ին «Հատիսը» վերջին հանդիպումն անցկացրեց 2009-2010թթ. Եվրոպայի գավաթի մրցաշարի ընտրական փուլում, խաղալով թուրքական «Բեշիկթաշի» դեմ, եւ հաղթեց 78:74 հաշվով: Իր առաջին խաղը 2010 թ. «Հատիսը» կանցկացնի եզրափակչի 1/16-ում ՌԴ «Նադեժդայի» հետ: Խաղը տեղի կունենա հունվարի 7-ին Երեւանում: