Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2009թ. արդյունքները եւ պարգեւատրել է այն թիմերին ու խաղացողներին, որոնք աչքի են ընկել այս տարի: Հայաստանի 2009թ. Բարձրագույն լիգայի մրցանակակիրներ «Ուլիսն» (3 տեղ) ու «Միկան» (2 տեղ) մեդալներ ու պատվոգրեր ստացան, իսկ Բարձրագույն լիգայի չեմպիոն «Փյունիկը» 2008-2009թթ. ֆուտզալի չեմպիոն «Էրեբունին» պարգեւատրվել են ոսկե մեդալներով եւ Գավաթով:
Լավագույն ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Լավագույն հարձակվողն է Արթուր Քոչարյանը «Ուլիսից», որն այս սեզոնում 15 գնդակ է խփել, արժանացել է ոսկե մարզակոշիկի, դրամական պարգեւի եւ դիպլոմի: Նմանատիպ պարգեւներ են ստացել նաեւ լավագույն ֆուտզալի լավագույն հարձակվող ճանաչված Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ»), որը 104 գոլ է խփել: «Վաստակավոր մրցավարի» տիտղոսը ստացել է Կարեն Նալբանդյանը, իսկ լավագույն երիտասարդ մրցավար է ճանաչվել Արման Ամիրխանյանը:
2009թ. «Fair play»-ի պարգեւին երկու թիմ արժանացան` Հայաստանի առաջին լիգայում «Բանանց 3-ը» եւ «Փյունիկ» բարձրագույն լիգայի թիմը:
2010թ. Հայաստանի բարձրագույն լիգայում հանդես կգա «Իմպուլս» նոր թիմը, որը 2009-ին դարձավ առաջին լիգայի չեմպիոն: