AM
24 December 2009 - 08:33 AMT

Հայտնի են դարձել «Փյունիկի» մրցակիցները «ԱՊՀ եւ Բալթիայի երկրների համագործակցության չեմպիոնների գավաթի» մրցաշարում

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Ֆուտբոլի տանը տեղին է ունեցել «ԱՊՀ եւ Բալթիայի երկրների համագործակցության չեմպիոնների գավաթի» 18-րդ մրցաշարի վիճակահանությունը, որը տեղի կունենա հունվարի 16-24-ը Մոսկվայում:

Հայաստանի 2009թ. չեմպիոն «Փյունիկը» հայտնվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ուզբեկստանի «Բունեդկորը», Մոլդովայի «Դաչիան» եւ Լիտվայի «Էկրանասը»:

Մյուս խմբերը հետեւյալ տեսքն ունեն.

A խումբ` «Դնեպր» (Բելառուս), «Դորդոյ-Դինամո» (Ղրղզստան), «Մետալուրգ» (Լատվիա), «Ռուբին» (Ռուսաստան)

B խումբ. «Բաքի» (Ադրբեջան), «ԽԻԿ» (Ֆինլանդիա), «Ակտոբե» (Ղազախստան) եւ «Վախշ» (Տաջիկստան);

C խումբ. «Դինամո» (Ուկրաինա), «ՄՏՏՈւ» (Թուրքմենստան), «Լեւադիա» (Էստոնիա), ՌԴ ակումբների հավաքական: