Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, Ֆեդերացիայի գործկոմը հրապարակել է 10 լավագույն սամբիստների, մարզիչների եւ դատավորների անունները: Լավագույն մարզիկների եռյակը ունի հետեւյալ տեսքը.
1. Վաչիկ Վարդանյան – Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր, աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր
2. Աշոտ Դանիելյան – Աշխարհի Գավաթի եւ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր
3.Ժաննա Վարդանյան – Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր
Լավագույն մարզիչներ.
1. Սամվել Ավդալյան
2. Էռնեստ Միրզոյան
3.Գուրգեն Սեւոյան
Լավագույն դատավորներ.
1. Էդուարդ Ասլանյան
2. Վովիկ Խոջայան
3. Գոհար Գեւորգյան






