Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ստիպված եղավ թողնել Գրոնինգենի մրցաշարը եւ վերադառնալ տուն ընտանեկան դժբախտության` հոր մահվան կապակցությամբ: Էլինայի հետ Երեւան վերադարձավ նաեւ նրա ընկերուհին` գրոսմայստեր Նելլի Աղինյանը:
Հիշեցնենք, որ փառատոնը անց է կացվում Գրոնինգեն Հոլանդական քաղաքում, որտեղ մասնակցում են տարբեր երկրներից 68 շախմատիստ: Հայ շախմատիստուհիները երկու տուրից հետո ունեին 1-ական միավոր:






