Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակությունը մտադիր է քննարկման դնել հայոց ցեղասպանության ճանաչման փաստի վերաբերյալ հարցը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` արդեն հավաքվել է ԵԽԽՎ պատգամավորների 120 ստորագրություն, որը բավական է հարցը Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում դնելու համար: Վեհաժողովը կկայանա ապրիլին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: