Հայկական «Հատիս» բասկետբոլային ակումբը 2009-2010 թթ Եվրոպայի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում հաղթահարել է խմբային փուլը: F խմբում «Հատիսը» 9 միավորով զբաղեցրել է 2-դ տեղը; խմբի առաջատարը դարձավ «Ատինայկոսը»; 3-դ տեղում ` «Բեշիկթաշը», խումբը եզրափակում է ռուսական «Չեվակատա» ակումբը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ եւ «Հատիս, ակումբի անդամ Հրաչյա Ռոստոմյանը ասել է, որ նա շատերի նման չեր կարծում, որ «Հատիսը» կկարողանա դուրս գալ խմբից:
Թիմի խաղացողներին եւ մարզիչներին հաջողվեց հաղթել 6 խաղերից 3-ում («Հատիսը» հաղթեց «Չեվակատային» եւ երկու անգամ «Բեշիկթաշին») եւ դուրս գալ փլեյ-օֆֆ, որտեղ հայ բասկետբոլիստուհիները կհանդիպեն «Նադեժդայի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա Երեւանում հունվարի 7-ն: