AM
8 January 2010 - 10:56 AMT

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ

Թուրքական Բուրսա քաղաքում հունվարի 4-14 ընթացող շախմատի Աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 4,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ:

Խաղարկվել են հետեւյալ պարտիաները`

Մերտ Էրդօղդու – Լեւոն Արոնյան – 0,5:0,5
Մուսթաֆա Յալմազ – Վլադիմիր Հակոբյան – 0:1
Կան Էմրե – Գաբրիել Սարգսյան – 0:1
Էսեն Բարիս – Արման Փաշիկյան – 0:1

3 տուրերի արդյունքում հայ շախմատիստները 2 հաղթանակ ունեն (Իսրայել, Թուրքիա) եւ մեկ պարտություն (Ադրբեջան): Այդպիսով, Հայաստանը գլխավորում է աշխարհի առաջնության մրցաշարային սանդղակը, իսկ Թուրքիան միավոր չունի եւ վերջին` 10-րդ տեղն է զբաղեցնում: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում` Ադրբեջանը:

4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Բրազիլիայի հավաքականի հետ, որը մրցաշարային սանդղակում 8-րդ տեղն է զբաղեցնում: