AM
11 January 2010 - 13:26 AMT

Հայ բռնցքամարտիկներ Խորեն Գեւորն ու Արթուր Բեռնեցյանը 2010 թվականը սկսել են հաղթանակներով

Ինչպես հաղորդում է championat.ru-ն, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում միջին քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Խորեն Գեւորը (Գերմանիա) հանդիպել է Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյի հետ:

Բռնցքամարտիկները մարտնչել են բոլոր տասը ռաունդներում, որի արդյունքում մրցավարները միաձայն հաղթող են ճանաչել Գեւորին: Հաշիվը եղել է 96-94, 98-94, 99-91 նրա օգտին:

Իսկ Գլենդեյլում (ԱՄՆ) տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որտեղ պրոֆեսիոնալ ռինգում առաջին ելույթն է ունեցել առաջին թեթեւքաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Արթուր Բեռնեցյանը: Նրա մրցակիցն էր Ֆրանցիսկո Սոլիսը: Բռնցքամարտիկներն անցել են մարտի ողջ դիստանցիան, կազմված չորս ռաունդից, որի արդյունքում մրցավարները միաձայն հաղթող են ճանաչել Բեռնեցյանին: Բոլոր երեք մրցավարները հաշվել են 39-35 նրա օգտին: