Հայաստանի 2009թ. ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Փյունիկ» ակումբը մինչ Հայաստանի 2010 առաջնության մեկնարկը 3 ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ըստ ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, հունվարի 14-ից փետրվարի 4-ը «Փյունիկը» նախապատրաստական փուլը կանցկանի Սոչիում: «Հունվարի 29-ին մենք ընկերական հանդիպում կունենանք Պետերբուրգի «Դինամոյի» հետ: Մենք խաղեր ունենք նաեւ հունվարի 30-ին, փետրվարի 3-ին, սակայն մրցակիցները դեռեւս հայտնի չեն»,-ասել է Մինասյանը:
Փետրվարի 9-23-ը երեւանյան ակումբը կմարզվի Կիպրոսում կամ Արաբական Էմիրություններում, իսկ ամփոփիչ հավաքը տեղի կունենա մարտի 7-17-ին Իտալիայում:
«Փյունիկի» կազմում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ` Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը անցումային շրջան են անցնում «Ուլիսում»: Ակումբում մարզվում է Արգին Նազարյանը, որը 2009թ. ԱՄՆ թիմի կազմում մասնակցեց Համահայկական խաղերին:
Դեռեւս վնասվածքներից լիովին չեն ապաքինվել Սարգիս Հովսեփյանը, Դավիթ Մանոյանը եւ Վահան Մինասյանը:
«Մենք պետք է զորացնենք կենտրոնական պաշտպանությունն ու հարձակումը: Մեզ լավ դարպասապահ է պետք: Հնարավոր է, որ «Փյունիկի» կազմում լեգիոներներ ընդգրկվեն, որոնք այժմ պատրաստվում են «ԱՊՀ ու Բալթիայի երկրների գավաթին»,-նշել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը: