«Կիլիկիա» երեւանյան ֆուտբոլային ակումբը հունվարի 11-ց սկսել է ուսումնա-մարզական հավաքները: Մարզումները անցկացվում են «Կիլիկիա» մարզահամալիրում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, թիմում փոփոխություններ են տեղի ունեցել. «հիմնական կազմի 6 խաղացողները լքել են թիմը»: Ռոման Հովհաննիսյանը (հարձակվող) եւ Ավետիս Ղազարյանը (պաշտպան) ծառայում են բանակում: Ռաֆայել Մկրտչյանը (հարձակվող) «Ուլիսի» հետ պայմանագիր է ստորագրել, իսկ դարպասապահ Արմեն Խաչատրյանը «Միկայում» փորձաշրջան է անցնում», – ասել է Խաշմանյանը:
Ակումբը հրաժարվել է Գեղամ Քոչարյանից (պաշտպան) եւ Սուրեն Սարգսյանից (կիսապաշտպան):
«Կիլիկիայում» փորձաշրջան է անցկացվում մի քանի խաղացողի համար, եւ գլխավոր մարզիչի խոսքերով հունվար ամսին նրանցից մի քանիսի հետ ակումբը պայմանագիր կստորագրի: