Հայաստանի ֆուտբոլի բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» մինչեւ Հայաստանի առաջնության սկիզբը կանցկացնի 2 ուսումնա-մարզական հավաք: Իսկ մինչեւ այդ, հունվարի 5-ց ակումբը սկսել է մարզվել Երեւանում:
Ակումբի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ նրա սաները հունվարի 12-ն անցկացրել են երկկողմ խաղ (ֆուտբոլիստները բաժանվում են երկու թիմի եւ կաղում են իրար դեմ):
Նրա խոսքերով, հունվարի 25-ն ակումբը Իջեւանում կսկսի երկշաբաթյա հավաք, իսկ փետրվարի 20-25` Ուրեկիում (Վրաստան):