AM
5 February 2002 - 18:37 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐՃԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ վարչակազմի կողմից կոնգրեսին առաջարկվել է քննարկել նախագիծը, որը նախատեսում է Հայաստանին 2003 թվականին ցուցաբերել օգնություն 70 միլիոն դոլարի չափով, այն դեպքում, երբ այս տարի որոշվել էր տրամադրել 94 միլիոն դոլար: Սպիտակ տունը ռազմական կարիքների համար հաջորդ տարում նախատեսում է Երեւանին տրամադրել երեք միլիոն դոլար, իսկ զինվորական մասնագետների վերապատրաստմանը` 750 հազար դոլար: (Այս տարի Հայաստանը կստանա 4 միլիոն դոլար ռազմական կարիքների համար եւ 400 հազար` սպաների որակավորումը բարձրացնելու համար): Նշենք, որ նախագիծը նախատեսում է օգնության կրճատում բոլոր նորաստեղծ անկախ պետությունների համար: Ամերիկայի Հայկական համագումարը դեմ է հանդես եկել Հայաստանին տրամադրվող օգնության չափերի կրճատմանը: ԱՀՀ ղեկավարությունը գտնում է, որ վարչակազմի նախաձեռնությունը դեռ ոչինչ չի նշանակում: Ինչպես հայտնի է, Սպիտակ տունն առաջարկել է զգալիորեն կրճատել ցուցաբերվող օգնության չափը նաեւ այս տարի, սակայն օրենսդիրներն արդյունքում հաստատեցին նախագծով նախատեսված գումարին անհամեմատ գերազանցող գումարը: Հայկական համագումարում վարչակազմի հետ կապի պատասխանատու Բրայան Արդունիի խոսքերով` «կոնգրեսի հայամետ ուժերը անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանին տրամադրվող օգնության չափը չկրճատվի»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: