AM
18 June 2003 - 19:11 AMT

ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիսի 1-7-ը Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի անդամները կայցելեն Հայաստան: Այդ մասին հայտարարել է Կանադայի ներգաղթի եւ քաղաքացիության նախարարի խորհրդարանական քարտուղար, հայ-կանադական միջխորհրդարանական խմբի նախագահ Սարգիս Ասադուրյանը: Նրա խոսքերով` նման այցերը հնարավորություն են ընձեռում տեղեկություններ փոխանակել երկու երկրների քաղաքական համակարգերի մասին եւ ուղղված է հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը: