AM
5 February 2002 - 18:34 AMT

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախագծի իրականացումը կսկսվի հայ-թուրքմենական բանակցությունների ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին հայտնել է Երեւանում Իրանի լիազոր եւ արտակարգ դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնը: Նշենք, որ մինչ այդ Հայաստանը ուսումնասիրել է ներքին շուկա իրանական գազի ներմուծման հնարավորությունը, սակայն իրանական երկնագույն վառելիքի բարձր գները ստիպեցին հայկական կողմին Իրանին դիտել որպես տարանցիկ երկիր` թուրքմենական գազի ներմուծման համար: Ներկայումս Թուրքմենստանն արդեն մատակարարում է գազ Իրանի հյուսիսային շրջաններին: Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտից հետո հանրապետությունը կսկսի ներմուծել համեմատաբար էժան թուրքմենական գազ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: