AM
4 February 2002 - 18:41 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Սենատոր Միթչ Մակկոնելը եւ ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ժոզեֆ Քհոլլեմբերգը, Ֆրանկ Պալոնեն, Բարնի Ֆրենկը, Էդոլֆուս Թաունսը, Սյու Քելլին եւ Ադամ Շիֆֆը միավորվել են կոնգրեսմեններ Ջեկ Ռիդին եւ Ջիմ ՄակԳավերնին, որոնք հանդես են եկել հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ԱՄՆ կոնգրեսում ամենամյա արարողություն անցկացնելու նախաձեռնությամբ: Ավանդական արարողությունն անց Է կացվում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված օրվա նախօրեին արդեն ութերորդ անգամ: Միջոցառումը, որն իր մեջ ներառում է պաշտոնական մասը եւ ընդունելությունը, կկայանա ապրիլի 17-ին Կապիտոլիում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: