Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը լուրջ խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է Երեւանում Ֆրանսիայի լիազոր եւ արտակարգ դեսպան Անրի Կյուրին: Նրա խոսքերով` Հայաստանն այսօր իր տրամադրության տակ ունի մի ամբողջ շարք անվիճարկելի առավելություններ: Առաջինը` դա մարդկային ռեսուրսներն են: Երկրորդը` աշխարհագրական դիրքը, որն ըստ ֆրանսիացի դիվանագետի կդառնա ավելի շահեկան ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: