AM
19 January 2010 - 09:10 AMT

«Կորուս» շախմատի փառատոն. Վարուժան Հակոբյանը ոչ ոքի է խաղացել ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ

3 տուրում Վարուժան Հակոբյանը ոչ ոքի է խաղացել ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ: 3 տուրից հետո ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը 1 միավորով 9-րդ տեղում է: 4-րդ տուրում հայ գրոսմայստերը կհանդիպի Էրվին Լ`Ամիի հետ (Հոլանդիա):

Վարուժան Հակոբյանը հայ գրոսմայստեր է: 1992թ. նա 3-ն էր Հայաստանի պատանեկան առաջնությունում: Պատանիների աշխարհի առաջնությունում Հակոբյանը գրավեց 8-րդ տեղը 50 մասնակիցների թվում: 2002թ. ի վեր նա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի տակ, իսկ 2005թ. Alajuela Open Champion մրցաշարում նա գրավեց 8-րդ տեղը: 2006-ին Հակոբյանը շախմատի օլիմպիադայում ԱՄՆ հավաքականի կազմում դարձավ բրոնզե մրցանակակիր: 2007թ. նա երկրորդն էր World Open Champion մրցաշարում, իսկ 2008-ին դարձավ Chicago Open-ի հաղթողը:

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքի Շախմատի փառատոնը միջազգային մրցաշար է, որը տեղի է ունենում ամեն տարի:

Ժամանակի հսկողությունը հետեւյալն է` 2 ժամ 40 քայլի համար, այնուհետեւ 1 ժամ 20 քայլի համար եւ 15 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումներով 61-րդ քայլից սկսած, եթե մասնակիցներն ունեն միավորների նույն քանակը: 14 գրոսմայստերներ խաղում են շրջանակային համակարգով «A», «B» եւ «C» մրցաշարերում:

2008 թվականի մրցաշարի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: