AM
1 February 2002 - 18:25 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆ

«Հայռուսգազարդ» ընկերությունը կշարունակի էլեկտրաէներգիա առաքել Վրաստան: Օրը 120 մեգավատ Էլեկտրաէներգիա ներմուծելու մասին պայմանագիրը, որի ժամկետը լրացավ հունվարի 31-ին, կերկարացվի մինչեւ փետրվարի 20-ը: Մի կիլովատ-ժամի գինը երկուս ու կես ցենտ է: Հիշեցնենք, որ Վրաստանը սկսել է Հյաաստանից լրացուցիչ էլեկտրաէներգիա գնել Գարդաբանիի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո, որը էլեկտրաէներգիայով էր ապահովում գրեթե ամբողջ Թբիլիսին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: