Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են ՌԴ Մագադանի նահանգապետ Վալենտին Ցվետկովի սպանությանը մեխսակից անձանց: Այդ մասին Մոսկվայում այսօր տեղի ունեցած Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության միացյալ կոլեգիայի նիստի ավարտին լրագրողներին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, օպերատիվ տվյալները թույլ են տվել իրավապահ մարմիններին բացահայտել մի խումբ անձանց, որոնք անմիջականորեն մասնակից են հանցագործության իրականացմանը: «Նրանց մեջ կան նաեւ հայեր»,- տեղեկացրել է Գռիզլովը: Նա նշել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմիններին հայտնի է դարձել, որ Ռուսաստանից հանցագործները Հայաստանի տարածքով մեկնել են Միացյալ Արաբական Էմիրություններ: Նախարարն ավելացրել է, որ այդ խմբից մեկ մարդ արդեն բացահայտված է: Նրան հաջողվել է ձերբակալել եւ ներկայացնել մեղադրանք հանցագործություն կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ Մագադանի նահանգապետ Վալենտին Ցվետկովը սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայում: