AM
31 January 2002 - 18:07 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆԸ»

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանը միացել է այսպես կոչված «Օլիմպիական հաշտեցման» մասին համաձայնագրին: Այդ սիմվոլիկ փաստաթուղթը ստորագրած երկրները պարտավորվում են ռազմական գործողություններ չծավալել Օլիմպիական խաղերի ընթացքում: Ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 8-24-ը ամերիկյան Սոլք-Լեյք Սիթի ամերիկյան քաղաքում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել նաեւ Հունաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Բոսնիայի, Բուլղարիայի, Խորվատիայի , Չեխիայի, Մակեդոնիայի, Հունգարիայի, Հորդանանի եւ Մառոքոյի ներկայացուցիչները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: