AM
6 August 2002 - 00:00 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ինչպես եւ անցյալ անգամ Ստրասբուրգը հանդես եկավ լրիվ կանխատեսելի հայտարարությամբ Ղարաբաղում նախագահական ընտրությունները անօրինական ճանաչելու վերաբերյալ: Ընդունված բանաձեւում ասված է, որ Եվրոպայի Խորհուրդը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Ղարաբաղցիների համար իհարկե հաճելի փաստ չէ, բայց դասել այդ դեկլարատիվ ելույթը Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակների շարքում միամտություն կլիներ, քանի որ հերթական անգամ կրկնված ծանոթ արտահայտությունները ոչ մի նոր տեղեկություն չեն պարունակում: Զարմանալի կլիներ եթե Եվրոպայի Խորհուրդը այդպիսի հայտարարությամբ հանդես չգար: Դա կնշանակեր ԼՂՀ կայացած անկախ պետականության փաստացի ճանաչում: Այ դա կառաջացներ ցնցող տըպավորություն: Ոչ մեկը չի ենթադրում անգամ, որ միջազգային կառուցվածքները կհամաձայնվեն հաստատել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը մինչեւ բանակցությունների ավարտը: Կարեւորը այն է, որ ընդունված փաստաթուղթը չի կանխատեսում Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Ավելին, հայտարարությունից հետեւում է, որ Եվրոպայի Խորհուրդը չի համարում, որ նախագահական ընտրությունների անցկացումը բացասական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման գործընթացքի վրա:

Ապագա ընտրությունները հիշատակվել են նաեւ մեկ ուրիշ փաստաթղթում, որն ընդունվել է Եվրոպական Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ համադործակցության Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա:: Արձանագրությունում թվարկվում են նիստի ընթացքում քննարկված թեմաները: Փաստաթուղթը հաստատում է Ադրբեջանի ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը ԼՂՀ անցկացվելիք նախագահական ընտրություններին: Միանգամայն միանշանակ է, որ արձանագրությունում տեղ գտաց ադրբեջանական կողմի գնահատականները իբրեւ Եվրոդաշնության պաշտոնական դիրք չեն կարող ընկալվել: Չնայած Բաքվում փորձում են ներկայացնել այդ փաստաթուղթը որպես առաջիկա ընտրությունների անօրինականությունը Եվրոպայի կողմից ընդունելու վկայություն:

Սպասվում է, որ Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ իրենց խոսքը կասեն եւ որիշ երկրներ, որոնք Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեն կամ որոնք ազգի ինքնորոշման իրավունքը իրականացնելու ասպարեզում խնդիրներ ունեն: Դրանցից են Թուրքիան, Վրաստանը եւ Մոլդովան, որոնց գործելու շարժառիթները լիովին հասկանալի են: Միեւնույն ժամանակ այնքան էլ հասկանալի չէ միջազգային ինստիտւտների դիրքորոշումը, որոնք իրենց վրա են վերցրել ղարաբաղյան հակադրության կարգավորման միջնորդներ կատարելու դերը: Մի կողմից միջնորդները միանշանակ արտահայտվում են բանակցությունների որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված իշխանությունների մասնակցությունը ապահովելու օգտին: Մյուս կողմից միջնորդներին լիազորող կազմակերպությունները հրաժարվում են ճանաչել այդ օրինական ընտրվող իշխանությունները ձեւավորող ընտրությունների օրինականությունը: Առաջացած փակ շրջանը վկայում է Եվրոպայի Խորհրդի եւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ գործողությունների անհամապատսխանության մասին: