ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանը եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ուգուր Զիյալը Վաշինգթոնում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն առնչվող հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Րիկերը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ելույթ ունենալով Վաշինգթոնում կայացած Թուրք-ամերիկյան ասոցիացիայի համագումարում` Մարկ Գրոսմանը հայտարարել էր, որ Թուրքիայի նոր կառավարությունը պետք է շարունակի Հայաստանի հետ հաշտվելուն ուղղված ջանքերը: