Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Թուրքիայի փոխվարչապետ Դեվլետ Բահչելիի նախագահությամբ կայացել է «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի խորհրդի» նիստը: Նիստն անց է կացվել Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի շենքում եւ մինչեւ նրա սկիզբը Դեվլետ Բահչելին խորհրդատվություններ է ունեցել Խորհրդի գլխավոր քարտուղար Թունջեր Կիլինչի հետ:Նիստում ազգային կրթության եւ իրավական ուսումնասիրություների աշխատանքային խմբերը, ինչպես նաեւ թուրքական պետական արխիվների գլխավոր տնօրենը հաշվետվություն են ներկայացրել կատարված աշխատանքի մասին: Հաշվետվությունում, մասնավորապես, ասվում է, որ Օսմանյան կայսրության արխիվները արդեն բաց են բոլորի համար: Նիստում որուշում է ընդունվել ակտիվացնել աշխարհում «այսպես կոչված» Հայոց Ցեղասպանության փաստերի ճանաչմանը հակազդելուն ուղղված ջանքերը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: