AM
4 February 2002 - 19:07 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՐՋԱՆՑՈՂ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿՈՂՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 48-Ի

Եվս երեք ամերիկյան կոնգրեսականներ ստորագրեցին այսպես կոչված 162-րդ բանաձեւի տակ, որը նախատեսում է կոնգրեսի կողմից արգելադրում` Հյուսիսային Կովկասում Հայաստանին շրջանցող նավթամուղի շինարարության ֆինանսավորմանը: Այդ նախաձեռնության կողմնակիցների ցուցակն ավելացել է ներկայացուցիչների պալատի անդամներ Պատրիկ Քեննեդի, Կրիս Սմիթի եւ Հիլդա Սոլիսի անուններով: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, բանաձեւն ընդունման կողմնակիցների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Հիշեցնենք` բանաձեւում ասվում է, որ Միացյալ Նահանգները չպետք է դրամավորեն նախագծեր, որոնց իրականացումը կխոչընդոտի Հայաստանի ինտեգրացմանը տարածաշրջանային տնտեսական համակարգում: Խոսքըն առաջին հերթին գնում է Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: