AM
23 January 2002 - 18:09 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵԹԵ ՎՐԱՍՏԱՆԸ ՉՍՏԵՂԾԻ ԴԱՇԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԱՊԱ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԿՊԱՀԱՆՋԵՆ ՄԻՑՆԵԼ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ինչպես հաղորդում է “ՄԵԴԻԱՄԱՔՍ” գործակալությունը, Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ միայն Ռուսաստանի հետ դաշինք ստեղծելով, Վրաստանը կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունը: Հակառակ դեպքում, ասել է Ժիրինովսկին “Փրայմ Նյուսին” տված հարցազրույցում, «Թուրքիան կարող է օգնել Աբխազիային եւ Աջարիային Վրաստանից անջատվելու հարցում: Դրանից հետո կանջատվի Հարավային Օսիան, հետո Գարդաբանին եւ Մառնեուլին կմիանան Ադրբեջանին: Այնուհետեւ Ջավախքի հայերը կպահանջեն հանրաքվե անցկացնել եւ Ախալքալաքը ու Ախալցխան միացնել Հայաստանին»: Վլադիմիր Ժիրինովսկին ասել է նաեւ, որ «Մոլոդովան եւ Հայաստանը, Թաջիքստանը եւ Ղրղստանը ձգտում են անդամակցել Ռուսաստան-Բելառուս Միությանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: