Մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի տվյալներով` Լոս Անջելեսում եւ Կալիֆորնիայի մի շարք քաղաքներում անազնիվ գործարարները զբաղվում են կեղծած հայկական «Արենի» գինու եւ պանրի իրացմամբ: Իրականում այդ գինին Չիլիից բերված ցածրորակ մթերք է, իսկ անհայտ արտադրության հայկական պանիրը վաճառում են դանիացիները: Ըստ «ՆԳ» տեղեկության` անազնիվ առեւտրականներին փող աշխատելում օգնում է շահավետ կոնյուկտուրան, եւ այն, որ հայկական ապրանքների պահանջարկն ավելին է քան առաջարկը: Այդ կապակցությամբ, հանրապետության Գյուղատնտեսության նախարարության ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը մտադիր է Կալիֆորնիայի նահանգի ղեկավարության հետ կնքել պայմանագիր` անմիջապես Հայաստանից` լայն սպառում ունեցող մթերքների ուղղակի մատակարարման վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: