AM
22 January 2002 - 18:23 AMT

«ՖՐՍԹ ԴԱՅՆԱՍԹԻ ՄԱՅՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆրսթ Դայնասթի Մայս» ընկերությունը մտադիր է գնել պետությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման ընկերության արժեթղթերի 55 տոկոս: Այդ գործարքը կարժենա 2 մլն 250 հազար դոլար: Համապատասխան պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչեւ այս շաբաթվա վերջ: Որից հետո «Ֆրսթ Դայնասթի Մայնս» ընկերությունը փաստորեն կդառնա Արարատի ոսկու արդյունահանման ընկերության միակ սեփականատերը: Պայմանագրի պայմաններից մեկն այն է, որ ներդրողը պարտավորվում է յուրացնել Սոդի հանքատեղը, որի շահագործումը պահանջում է տասից տասնչորս միլիոն դոլար: «Ֆրսթ Դայնասի Մայնս» ընկերությունը, բնագավառի զարգացման համար, արդեն ներդրել է երեսուն միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: