AM
21 January 2002 - 18:42 AMT

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ ԿՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Վաղը չէ մյուս օրը Երեւանում իր աշխատանքը կսկսի տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստը: Միացյալ Նահանգների Եվրասիայի երկրների հետ համագործակցության համակարգող, դեսպան Ուիլյամ Թեյլորի կողմից գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն առեւտրի, ֆինանսների, արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նիստի ընթացքում, որը կտեւի երկու օր, կողմերը կքննարկեն կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը, հայկական ապրանքները ԱՄՆ արտահանելու խթանման մեթոդները, Հայաստանում զբոսաշրջիկության զարգացմանն ուղղված միջոցները: Կշոշափվեն նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանը Համաշխարհային առեւտրի կազմակերպությանն անդամագրվելուն եւ միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մեթոդներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: