ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է կոնգրեսի ղեկավարությանը խնդրանքով` դադարեցնել Ջեկսոն-Վենիկի ուղղման գործողության կիրառումը Հայաստանի եւ ԱՊՀ եւս ութ երկրների հանդեպ: 1974 թվականին ընդունած ուղղումը նախատեսում է առեւտրի սահմանափակում կիրառել այն երկրների հանդեպ, որտեղ, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ոտնահարվում են մարդու իրավունքները: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սահմանափակումը տարածվել է ԱՊՀ երկրների վրա: Անցյալ տարի այն երկրների ցուցակից, որոնց վրա տարածվում է ուղղումը, հանվել են Ղրղզստանը եւ Վրաստանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: