Երեւանում ստորագրվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ հուշագիր: Փաստաթուղթն ստորագրվել է հունիսի 14-16-ը Երեւանում կայացած պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան խորհրդատվությունների երկրորդ նիստի շրջանակներում: Հուշագրի համաձայն` տվյալ համագործակցությունը կզարգանա որպես անվտանգության ապահովման գործում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ համագործակցության հիմնական տարրերից մեկը: Հաջորդ նիստը, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, կկայանա հաջորդ տարվա գարնանը ԱՄՆ-ում: Մինչ այդ Հայաստանի պաշտպանական գերատեսչության եւ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության միջեւ կստորագրվի ռազմավարական փոխգործակցության ծրագիր: