AM
15 January 2002 - 17:47 AMT

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ ՆԱՄԱԿԱՆԻՇ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ

Հունաստանում լույս է ընծայվել նամականիշ, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Նամականիշի վրա պատկերված է միջնադարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Նամականիշը թողարկվել է 100 հազար օրինակով: Այդպիսի տպաքանակով լույս են տեսել նաեւ ծրարներ` նույնպես նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման հոբելյանին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: