AM
25 January 2010 - 09:12 AMT

Հայաստանի շախմատի առաջնությունում 3-րդ տուրից հետո առջեւում է Ռոբերտ Հովհաննիսյանը

Հունվարի 22-ից մինչեւ փետրվարի 4-ը Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանն անցնում է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը: Հունվարի 24-ին տեղի ունեցավ առաջնության 3-րդ տուրը: 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Ռոբերտ Հովհաննիսյանը: Արտաշես Մինասյանը, որը նույնպես 2,5 միավոր ունի, 2-րդ տեղում է, իսկ 3-րդ տեղում է` Զավեն Անդրեասյանը 3 միավորով:

3-րդ տուրում տեղի են ունեցել հետեւյալ պարտիաները`

Ավետիք Գրիգորյան-Զավեն Անդրեասյան 0,5-0,5
Արտաշես Մինասյան-Տիգրան Պետրոսյան 0,5-0,5
Հրանտ Մելքումյան-Տիգրան Քոթանջյան 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան-Դավիթ Պետրոսյան 1:0
Արթուր Չիբուխչյան-Դավիթ Քալաշյան 1:0:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: