AM
25 January 2010 - 13:07 AMT

Ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը

Հունվարի 23-ն մեկնարկել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջին օրը գորգ դուրս եկան 55, 60 եւ 66 կգ. քաշային կարգերի ըմբշամարտիկներ: Չեմպիոններ համապատասխանաբար դարձան Միհրան Ջաբուրյանը, Արթուր Առաքելյանը եւ Ժիրայր Հովհաննիսյանը:

Հունվարի 24-ն տեղի ունեցան վերջին մենամարտերը 4 քաշային կարգերում` 74, 84, 96 եւ 120 կգ.:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, մրցանակակիրներ դարձան հետեւյալ ըմբշամարտիկները.

ք/կ 74

1 տեղ` Դավիթ Պապոյան
2 տեղ` Հայկ Կարապետյան
3 տեղ` Մերուժան Զադոյան եւ Ժորա Վիրաբյան

ք/կ 84

1 տեղ` Վադիմ Լալիեւ
2 տեղ` Գեւորգ Ավշարյան
3 տեղ` Հաջիմուրադ Նուրմահամեդով

ք/կ 96

1 տեղ` Էդգար Ենոքյան
2 տեղ` Սերգեյ Խաչատուրյան
3 տեղ` Գրիգոր Գրիգորյան եւ Պավլիկ Ասատրյան

ք/կ 120

1 տեղ` Ռուսլան Բասիեւ
2 տեղ` Կարեն Կարապետյան
3 տեղ` Հայկ Խաչատրյան եւ Գրիգոր Ապոյան