AM
26 January 2010 - 10:23 AMT

Լիա Մարտիրոսյանը պահպանում է առաջատարի իր դիրքը Հայաստանի շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի կանանց առաջնության 4-րդ տուրը մեկնարկեց հունվարի 25-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը: Առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից, Սիսիանից:

4-րդ տուրում տեղի են ունեցել հետեւյալ պարտիաները`

Լուսինե Կարապետյան-Նաիրա Մովսիսյան 1:0
Վարդուհի Քալաշյան-Սիրանուշ Անդրիասյան 0:1
Աննա Հայրապետյան-Նարինե Գասպարյան 0,5:0,5
Լիա Մարտիրոսյան-Անահիտ Խարատյան 1:0
Անի Խանամիրյան-Մարիաննա Գասպարյան 1:0:

Առաջնության հաղթողը կընդգրկվի Հայաստանի կանանց հավաքականում եւ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հաղթողները նաեւ դրամական պարգեւներ կստանան:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: