AM
27 January 2010 - 08:29 AMT

Կանանց միջեւ Հայաստանի շախմատի առաջնությանը փոխվել է առաջնորդը

Հունվարի 26-ն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ կանանց միջեւ Հայաստանի շախմատի 65-դ առաջնության 5 տուրը: 5-դ տուրից հետո կանանց միջեւ Հայաստանի շախմատի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Շնորհիվ հաղթանակի, Սիրանույշ Անդրեասյանը 4 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Մարիաննա Գասպարյան – Լուսինե Կարապետյան 1:0
Անահիտ Խառատյան – Անի Խանամիրյան 0:1
Նարինե Գասպարյան – Լիա Մարտիրոսյան 0.5-0.5
Սիրանույշ Անդրեասյան – Աննա Հայրապետյան 1:0
Նաիրա Մովսիսյան – Վարդուհի Քալաշյան 1:0

Առաջնության հաղթողը կմասնակցի Եվրոպայի առաջնությունում:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: