Մարտի 5-19-ը Խորվաթիայի Ռիեկա քաղաքում տեղի կունենա Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց շախմատի անհատական առաջնությունը
Մարտի 5-19-ը Խորվաթիայի Ռիեկա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի անհատական առաջնություններում հանդես կգան Հայաստանի հետեւյալ շախմատիստները.
Տղամարդիկ. Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Արտաշես Մինասյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, Դավիթ Գ. Պետրոսյան, Վահե Բաղդասարյան:
Կանայք. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան, հաղորդում է armchess.am-ը:
Եվրոպայի շախմատի առաջնությունը անց է կացվում 2000 թ-ց Եվրոպական շախմատի միության կողմից (European Chess Union): Մրցաշարերը անցկացվում են շվեցարական համակարգով: Բացի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, մրցաշարերում խաղարկվում են աշխարհի առաջնության ուղեգրեր:
Հայ շախմատիստներից 2004 եւ 2005թթ. Եվրոպայի առաջնությունում բրոնզե մրցանակակիր դարձավ Լեւոն Ահարոնյանը, կանանցից` Լիլիթ Մկրտչյանը, որը 2002, 2009թթ. նվաճեց արծաթե մեդալ, իսկ 2006 թ-ն` բրոնզե: