AM
2 February 2010 - 09:17 AMT

Սերգեյ Մովսիսյանը զբաղեցնում է առաջին տեղը «Ջիբրալթար Օփըն» շախմատային մրցաշարում

Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Ջիբրալթար Օփըն» շախմատային մրցաշարում (5.5 միավոր) զբաղեցնում է առաջին տեղը: Մովսիսյանից բացի եւս 10 շախմատիստ ունեն 5.5-ական միավոր: 2-րդ տեղում է Ֆրանսիսկո Վալյեխոն (Իսպանիա), 3-ում` Մայքլ Ադամսը (Անգլիա):

7 հանդիպումներից հետո Մովսիսյանի հաշվին 4 հաղթանակ է եւ 3 ոչ ոքի: Մյուս խաղը Մովսիսյանը կանցկացնի հնդիկ գրոսմայստեր Հումպու Քոներուի հետ, որը նույնպես ունի 5.5 միավոր, եւ զբաղեցնում է 8-դ տեղը:

Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայում բնակվող հայազգի շախմատիստ է: 1994-թն տեղափոխվել է Չեխիա: 2002 թ-ց Ներկայացնում է Սլովակիան: Համբուրգի (1997), Սարաեւոյի (2002, 2007), Սանկտ Պետերբուրգի (2007), Վեյք-ան-Զեեի (2008) մրցաշարերի հաղթող է: Տիրապետում է 8 լեզուներ: Կինը` չեխ շախմատիստուհի Պետրա Կրուպկովան է: