Մինչեւ 2002 թվականի վերջը նախատեսվում է ավարտել Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարությունը: Պայմանավորվածությունը այդ մասին ձեռք է բերվել այսօր ավարտված Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Գազատարին վերաբերող փաստաթղթից բացի, ստորագրվել է եւս 11 համաձայնագիր, որոնք կոչված են կանոնավորել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, պատմական ու ճարտարապետական հուշարձանների պահպանումը, բնապահպանությունը, ստանդարտացումն ու մետրոլոգիան, սեյսմիկ պաշտպանությունը: Ստորագրվել է նաեւ քաղաքական կոմյունիկեն: Պատասխանելով լրագրողներ հարցերին Երեւանի «Զվարթնոց» օդանավկայանում` Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նրա այցը հարեւան երկիր նոր էջ է բացել Հայաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: