AM
1 February 2010 - 08:11 AMT

Հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտի չեմպիոնները

Հունվարի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 100 մարզիկներ Երեւանից եւ Հայաստանի մարզերից:

11 քաշային կարգերում չեմպիոններ դարձան` Հովհաննես Դանիելյանը (48կգ ք/կ), Դերենիկ Գիժլարյանը (51կգ ք/կ), Կարեն Այլազյանը (54կգք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ ք/կ), Արա Պուլուզյանը (60կգք/կ), Վոլոդյա Հայրապետյանը (64կգ ք/կ), Արմեն Եփրեմյանը (69կգք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգք/կ), Արթուր Խաչատրյանը (81կգք/կ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ ք/կ) եւ Հովհաննես Օհանյանը (91+ կգ ք/կ):

Բռնցքամարտը սպորտի կոնտակտային տեսակ է, տեւում է 3-ից 12 ռաունդ: Հաղթանակը տրվում է, եթե մրցակիցն ընկած վիճակում է եւ չի կարողանում վեր կենալ տասը վայրկյանի ընթացքում (նոկաուտ) կամ եթե վնասվածք է ստացել, որը թույլ չի տալիս շարունակել մենամարտը (տեխնիկական նոկաուտ): Եթե ռաունդների սահմանված քանակից հետո մենամարտը դեռեւս չի դադարեցվել, ապա հաղթողը որոշվում է մրցավարների տված միավորներով:

Սիրողական բռնցքամարտում կա մրցակցի դեմքին ուղիղ հարվածներ հասցնելու համար տրվող միավորների հաշվման համակարգ: Օլիմպիական խաղերում եւ Համագործակցության խաղերում մենամարտը բաղկացած է 4 ռաունդներից` 2-ական րոպե տեւողությամբ, իսկ Սիրողական բռնցքամարտի ասոցացիայի կողմից անցկացվող մրցություններում` 3 ռաունդից` 2-ական րոպե տեւողությամբ: Ռաունդների միջեւ ընդմիջումը 1 րոպե է: