AM
30 January 2010 - 07:35 AMT

Ավետիք Գրիգորյանը դարձել է Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոնը

Հունվարի 30-ն տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության վերջին տուրը եւ պարգեւատրման արարողությունը: 9-դ տուրից հետո ժամկետից շուտ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ավետիք Գրիգորյանը, նա ունի 6.5 միավոր, եւ արդեն անհասանելի է մրցակիցների համար: Զավեն Անդրիասյանը եւ Տիգրան Պետրոսյանը ունեն 5-ական միավոր, եւ վերջին տորում կորոշվի, թե ով կդառնա արծաթե եւ բրոնզե մրցանակակիր:

8-դ տուրում շախմատիստները խաղացին հետեւյալ կերպ.
Զավեն Անդրիասյան – Տիգրան Քոթանյան 0.5-0.5
Տիգրան Պետրոսյան – Դավիթ Պետրոսյան 1:0
Ավետիք Գրիգորյան – Դավիթ Քալաշյան 1:0
Արտաշես Մինասյան – Արթուր Չիբուխյան 1:0
Հրանտ Մելքումյան – Ռոբերտ Հովհաննիսյան 0:1

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: