AM
27 December 2001 - 17:13 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԿՍՊԱՌՆԱ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Միաքաել Հարությունյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Վրաստանի տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռների տեղակայման մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա «դա կսպառնա մեր անվտանգությանը»: Միաժամանակ, ասել է Մ. Հարությունյանը, հայկական կողմը չունի տեղեկություններ Մառնեուլիի օդանավակայանում ռազմական ինքնաթիռների կայանման մասին Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագրի վերաբերյալ:Մեկնաբանելով Ապշերոնում թուրքական ռազմական ինքնաթիռների հնարավոր տեղակայման մասին հաղորդագրությունը, Գլխավոր շտաբի պետն ասել է, որ եթե ահաբեկչության դեմ պայքարի համար ադրբեջանական օդանավակայանների ենթադրական օգտագործումը վերաճի այնտեղ ռազմակայանների ստեղծմանը, ապա Հայաստանը կդիտարկի դա որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: