AM
8 February 2010 - 13:40 AMT

Հայաստանի արագ շախմատի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը

Ինչպես հաղորդում է armchess.am-ը, գրոսմայստեր <b>Հրայր Սիմոնյանը</b> Հայաստանի արագ շախմատի չեմպիոն դարձավ: Առաջնությանը մասնակցում էին 30 շախմատիստներ: Սիմոնյանը 8 հնարավորից 7 միավոր հավաքեց եւ զբաղեցրեց առաջին տեղը: Նախքան այդ առաջնությունը ՖԻԴԵ-ի կազմակերպած բլիցի ինտերնետ-մրցաշարում Սիմոնյանը երկրորդն էր: Նա իրավունք նվաճեց մասնակցելու բլիցի աշխարհի առաջնության հաջորդ տուրին:

<b>Շախմատը</b> հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: