Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն հերքել է փաստարկը այն մասին, որ Թուրքիայի քաղաքական կամքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուլացել է:
«Մեր քաղաքական վճռականությունը չի թուլացել, չնայած այն բոլոր ջանքերին, որոնք գործադրում են մեր նկատմամբ Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար», – այդ մասին փետրվարի 10-ին Ղազախստան մեկնելու նախօրեին ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ավելացնելով, որ Թուրքիան կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատվի, հաղորդում է Today's Zaman-ը:






