Հունվարի 14-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի <b>Աշխարհի գավաթի խաղարկությանը</b>:
Հայաստանի հավաքականը կարողացավ կրկնել 2009 թվականի հաջողությունը եւ նվաճեց բրոնզե մեդալներ: 3-րդ տեղի համար հայ ըմբիշները պայքարում էին Ռուսաստանի հավաքականի հետ եւ հաղթեցին 4:3 հաշվով: Այդ դիմակայության ընթացքում որոշիչ եղավ 7-րդ մենամարտը, որտեղ հանդիպեցին 120 կգ քաշային կարգի ըմբիշները` Յուրի Պատրիկեեւը (Հայաստան) եւ Ալեքսանդր Անյուշինը (ՌԴ): Պատրիկեեւը վստահ սկսեց մենամարտը եւ հաղթեց` ապահովելով Հայաստանի համար 3-րդ տեղը:
Եզրափակչըւմ հանդիպեցին Իրանի ու Թուրքիայի հավաքականները: Համառ պայքարում հաղթեց Իրանի հավաքականը 4:3 հաշվով:
Առաջին 3 տեղերը նվաճած հավաքականները ստացան նաեւ դրամական պարգեւներ` 50 հազար, 30 հազար եւ 20 հազար:
Աշխարհի գավաթին մասնակցում էին աշխարհի 8 ուժեղագույն հավաքականները` Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Հունգարիայի, Կուբայի, Թուրքիային, Վրաստանի ու Սկանդինավիայի հավաքականները: