AM
20 December 2001 - 18:55 AMT

ՉՈՐՍ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՈՒԽՈՒՄԻՈՒՄ

Չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա 2002 թվականի փետրվարին Սուխումիում: Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ-ի, Մերձդնեստրյան հանրապետության, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարները: Հանդիպման տեղի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 12-ին Մոսկվայում, Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից կազմակերպված, միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում: Սուխումիի հանդիպման ժամանակ նախատեսվում է համատեղ մոտեցումներ մշակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: