Հարվարդի համալսարանում կայացել է ԱՄՆ-յում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի ելույթը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բարսեղյանի անցկացրած սեմինարը նախատեսվում էր «բանակցությունների վարում» կուրսի լսողների համար, սակայն բաց էր բոլոր շահագրգռված ուսանողների ու դասախոսների համար: Հարվարդի համալսարանի պրոֆեսսոր Քիս Օլրեդը, որը աջակցելէ սեմինարի անցկացմանը, ասել է, որ ուսանողների համար հիանալի հնարավորություն է ստեղծվել իմանալու ղարաբաղյան հակամարտության մասին անմիջականորեն տվյալ տարածաշրջանի մարդկանցից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: